Ալիևը ընդունել է համանախագահներին

Ադրբեջանի նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հաագայում, 24-ը մարտի, 2014թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Ժակ Ֆորին, ինչպես նաև ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրիոյին, որը մոտ ժամանակներս է անցնելու աշխատանքի, և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կայացել է մտքերի փոխանակություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի և հեռանկարների շուրջ: