Արտգործնախարարը հանդիպել է Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատիրարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի հետ:

ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հատուկ անդրադարձ է կատարվեց սիրիահայության ներկայիս վիճակին և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ծրագրվող միջոցառումներին՝ ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը: