Ուկրաինայի նախագահի երդմնակալությունը՝ հունիսի 7-ին

Ուկրաինայի նախագահ ընտրված Պետրո Պորոշենկոն Կիևում ասուլիսի ժամանակ, 26-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երեկ խորհրդարանում շնորհավորել է արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած արևմտամետ միլիարդատեր Պետրո Պորոշենկոյին, ով ստացել է ձայների 54.7 տոկոսը:

Ըստ Տուրչինովի՝ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին: