Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելում է Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքը Թբիլիսիում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սկսել է երկօրյա պաշտոնական այցը Վրաստան:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությանը հաջորդել է Հասանովի և նրա վրաց պաշտոնակից Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը, հանդիպման ավարտին երկու նախարարները համատեղ ասուլիս են տվել:

Նախատեսվում են նաև Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վրաց մի շարք նախարարների, վրացական զինված ուժերում ծառայող ծագումով ադրբեջանցիների հետ:

Զաքիր Հասանովը կայցելի «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոն, որտեղ կծանոթանա «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնի արտադրության զինտեխնիկային և սարքավորումներին: