Սիրիան արտաքսել է Հորդանանի դեսպանին

Սիրիացի փախստականների Զաաթրի ճամբարը Հորդանանում

Սիրիան երկրից արտաքսել է Հորդանանի դեսպանին, քանի որ ավելի վաղ պաշտոնական Ամմանը անցանկալի անձ (persona non grata) է հռչակել երկրում Սիրիայի դեսպանին՝ թագավորությանը վիրավորելու համար:

Սիրիայի դեսպան Բահջաթ Սուլեյմանը քննադատել էր Հորդանանին անցած տարի սիրիական ընդդիմադիր խմբերի հանդիպում կազմակերպելու և իր տարածքում ամերիկյան հակաօդային համակարգ տեղակայելու թույլտվության համար: