Արջ Երևանի Հալաբյան փողոցում

Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Երեկ ժամը 23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք: