Հռոմի պապը խոսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հորդանանի արևմտյան ափ կատարած այցի ընթացքում այսօր ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ կարգավորել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։

Ֆրանցիսկոս պապին ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։

Մերձավոր Արևելք կատարած ուղևորության ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը կայցելի նաև Թել Ավիվ և Երուսաղեմ։