Պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը չի հաստատվել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկա»-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, Ճգնաժամանային կառավարման կենտրոնի օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի տարածքից:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: