Ղարաբաղի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը: