Տավուշի նախկին մարզպետը քաղաքաշինության փոխնախարար է նշանակվել

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ քաղաքաշինության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Ղուլարյանը, ով 1999-2014թ.թ Տավուշի մարզպետն էր։