Մաշտոցի պուրակից բերման ենթարկվածները բողոքում են ոստիկանների բռնություններից

Your browser doesn’t support HTML5

Մայիսի 13-ին Մաշտոցի պուրակից բերման ենթարկված երիտասարդները բարձրաձայնում են ոստիկանական բռնությունների մասին: Գևորգ Սաֆարյանը այսօր դատաբժշկական փորձաքննության ենթարկվեց, ոստիկանական բաժանմունքում նրա համար երեկ երկու անգամ շտապ օգնություն են կանչել, բժիշկները ախտորոշել են ոտքի սալջարդ։