Դոնեցկում ինքնավարությանը կողմ է արտահայտվել քվեարկողների 90 տոկոսը

Հանրաքվե Դոնեցկում, 11-ը մայիսի, 2014

Ռուսամետ անջատողականները հայտարարել են, թե Դոնեցկում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկության մասնակիցների 90 տոկոսը կողմ է արտահայտվել ինքնավարության հաստատմանը:

Լուգանսկում անցկացված հանրաքվեի արդյունքները հրապարակվելու են այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ: Պաշտոնական Կիևը անօրինական է որակում հանրաքվեները: