Կառավարությունը հավանություն տվեց երկու մարզպետի նշանակմանը

Արամ Հարությունյան, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի և Ջրային պետական կոմիտեի նախկին պաշտոնյա Ռուբիկ Աբրահամյանին Արարատի մարզպետի պաշտոններում նշանակմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ համապատասխան որոշումները կստորագրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան այցից վերադառնալուց հետո: