Արմեն Մովսիսյանը նշանակվեց նախագահի խորհրդական

Արմեն Մովսիսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արմեն Մովսիսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Արմեն Մովսիսյանը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնում, հիշեցնենք, անցած շաբաթ նշանակվել է Երվանդ Զախարյանը: