Երևանի մանկապարտեզները ամռանը կշարունակեն բնականոն աշխատանքը

Երևանյան մանկապարտեզում ճաշի ժամ է, արխիվ

Շրջանառվող տեղեկությունները, թե Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ամռան ամիսներին չեն գործելու, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, և բոլոր մանկապարտեզները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը, հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Մարգարյանը նաև հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներում ավարտական հանդեսների շրջանակում ավարտական խմբերի սաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ, այսօր փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: