Տուրչինով․ «Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի հետ»

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը զորավարժությունների ժամանակ, մարտ, 2014թ․

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ուկրաինական 5-րդ ալիքի հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պատերազմում է իր երկրի հետ:

Տուրչինովը մեղադրել է Մոսկվային Ուկրաինայի հարավում և արևելքում իրավիճակը ամբողջովին ապակայունացնելու փորձի համար:

«Օդեսան Ռուսաստանի գլխավոր թիրախներից մեկն է», - ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:

Նա նաև հայտարարել է, որ Օդեսայում անկարգությունների մասնակից ռուսամետների թվում են եղել մարդիկ, ովքեր ունեցել են ռուսաստանյան անձնագրեր, ինչպես նաև «հրավիրյալներ» Մերձդնեստրից: