Չինաստանում կիսակառույց կամրջի փլուզումից 11 մարդ է զոհվել

Չինաստանի հարավային Գուանգդոնգ նահանգում կամրջի փլուզման պատճառով 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ:

Փլուզված կամրջի կառուցումն իրականացվել է ապօրինաբար:

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ապօրինի կամուրջը կառուցելու առնչությամբ երեք մարդ է ձերբակալվել: