Ռուսաստանը Օդեսայի ողբերգության համար մեղադրում է Կիևին

Դմիտրի Պեսկով

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները և Արևմուտքում նրանց աջակիցները պատասխանատու են Օդեսայում մարդկային զոհերի համար:

Նախօրեին շուրջ 30 մարդ՝ հիմնականում ռուսամետ ակտիվիստներ, ուկրաինական այս նավահանգստային քաղաքում զոհ են գնացել հրդեհին ՝ առայժմ չպարզված հանգամանքներում:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը «այլևս լծակներ չունի» Ուկրաինայի արևելքում, սակայն խոստացել է «անել հնարավոր ամեն ինչ»՝ լարվածությունը թուլացնելու համար: