Խիստ նկատողություն՝ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։

Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը՝ առանց հայտնելու փոխնախարարի նկատմամբ խիստ նկատողության պատճառը։