Սևանից ջրառի ավելացման օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

Սևանա լիճը

Հայաստանի Ազգային ժողովը այսօր ձայների 96 կողմ, 15 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից ջրառի ավելացում նախատեսող օրենքի նախագիծը:

Հիշեցնենք՝ նախօրեին օրինագիծը խորհրդարանում բուռն քննարկումների առարկա էր դարձել: