Մահափորձ Խարկովի քաղաքապետի դեմ

Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնես

Մի քանի ժամ առաջ մահափորձ է կատարվել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի` Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի դեմ:

Անհայտ անձը հրազենից կրակ է արձակել Կերնեսի ուղղությամբ քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում` Բելգորոդի խճուղու մերձակայքում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Խարկովի քաղաքապետը այդ պահին հեծանիվ էր վարում:

Կերնեսին տեղափոխել են Խարկովի հիվանդանոցներց մեկը, որտեղ արդեն մի քանի ժամ է ինչ շարունակվում է նրա վիրահատությունը: Բժիշկների վկայությամբ՝ Կերնեսի վիճակը ծայրահեղ ծանր է: