ԱՄՆ․ Նոր պատժամիջոցներ Պուտինի մերձավոր շրջապատի նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի և այդ պաշտոնյաներին պատկանող ընկերությունների նկատմամբ։

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինքենը հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառումը կսկսվի արդեն այսօրվանից։

Խոսքը Ռուսաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեցող պաշտոնյաների լայն շրջանակի մասին է։