Հարավային Կորեայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Հոնգ-վոնը հրաժարական է ներկայացրել, ասելով, թե իր կառավարությունը պարտավոր է պատասխանատվություն ստանձնել լաստանավի աղետի համար, որի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 300 ուղևոր։

Այսօրվա դրությամբ փրկարարները հայտնաբերել են 187 դիակ, ևս 115 մարդ այս պահին համարվում է անհետ կորած։