Շարունակվում է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Չեխիա, որտեղ Հայաստանի նախագահը մասնակցում է Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:
Պրահայում անցկացվող գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը երեկ ելույթ է ունեցել, ինչպես նաև հանդիպել է իր վրացի գործընկեր Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը:
Խոսելով տնտեսական գործակցության զարգացման մասին՝ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:
Հայաստանի և Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: