Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Ֆիզուլիի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել Ադրբեջանի բանակի զինվոր Էլնուր Մեջիդովը:

APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ միջադեպի պատճառը հայկական կողմից հրադադարի խախտումն է: