Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության նախարար է նշանակվել

Նարեկ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Նարեկ Սարգսյանը Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն էր, իսկ ավելի վաղ զբաղեցնում էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։