Էդ Ռոյս․ «ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային»

Ամերիկացի կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ

Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային՝ նվազեցնելու Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը։ Այս մասին հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը Ուկրաինա կատարած այցի ընթացքում։

Ռոյսը ասել է, որ Ադրբեջանում նույնպես կկառուցվի գազատար, ինչը թույլ կտա գազ հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։