Զոհրաբ Մնացականյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ

Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Կարեն Նազարյանին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի (նստավայրը՝ Նյու Յորք) պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Զոհրաբ Մնացականյանին նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը ազատվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: