Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակը կկրճատվի

Ամերիկացի զինծառայողները Աֆղանստանում, արխիվ

Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքականը կկրճատվի և կհասցվի 10 հազարի: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:

Աֆղանստանում ապրիլի 5-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո ամերիկյան իշխանություններն ակտիվորեն քննարկում էին զորքերի կրճատմանը վերաբերող հարցեր: