The Times. Հնարավոր է՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Պուտինի նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ըստ The Times հեղինակավոր պարբերականի, հնարավոր է՝ Միացյալ Նահանգները անձնական պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Որոշ տեղեկությունների համաձայն, Պուտինի հաշիվները շվեյցարական բանկում կսառեցվեն ուկրաինական տարածք ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման դեպքում:

Բրիտանական մամուլը գրում է, որ Պուտինը շվեյցարական բանկերում ունի 40 միլիարդ դոլար: