Լավրովը մեղադրում է Կիևին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ասուլիսի ժամանակ, 17-ը ապրիլի, 2014թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Կիևին՝ ճգնաժամի առնչությամբ:

«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Կիևը չի ցանկանում, գուցե չի կարողանում կարգի հրավիրել ծայրահեղականներին, որոնք հրահրում են կրակոցներ», - ասել է Լավրովը:

Ժնևում օրերս կայացած քառակողմ բանակցություններից հետո, որոնց արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի հարցով, Արևելյան Ուկրաինայում՝ Սլովյանսկում (Սլավյանսկ) բախման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել: