Եվրախորհրդարանի պատգամավորը այցելել է Ղարաբաղ

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 18-ը ապրիլի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին և «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրոպա - Ղարաբաղ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության և այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Նախորդ օրը՝ ապրիլի 18-ին Եվրախորհրդարանի պատգամավորը Երևանում հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: