Իրանի «Էվին» բանտում քաղբանտարկյալները հարձակման են ենթարկվել

«Էվին» բանտը Իրանում

Իրանի անվտանգության ուժերի տասնյակ ներկայացուցիչներ հարձակվել են Թեհրանի «Էվին» բանտի այն հատվածի վրա, որտեղ պահվում են քաղբանտարկյալներ, վիրավորելով նրանցից շատերին:

Հարձակումից հետո մոտ 30 բանտարկյալի մենախուց են տեղափոխել:

Ընդդիմադիր կայքերի հաղորդագրությունները հաստատել են բանտարկյալների հարազատները:

«Շահամնյուզ» ընդդիմադիր կայքը գրում է, որ բանտարկյալներից առնվազն երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել:

Իրանի բանտերի կազմակերպության ղեկավարը ասել է, թե դրանք ընդամենը խոսակցություններ են: