450 միլիոն դոլարի իրանական սառեցված հաշիվներ կվերականգնվեն

Բուշեհրի ատոմակայանը Իրանում

Միացյալ Նահանգները հայտարարել է, թե քայլեր է ձեռնարկում վերականգնելու 450 միլիոն դոլարի իրանական սառեցված ֆոնդերի հաշիվները ի պատասխան ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի, որում ասվում է, որ պաշտոնական Թեհրանը կատարում է գերտերությունների հետ իր միջուկային ծրագրի շուրջ անցած տարվա նոյեմբերին ձեռք բերված ժամանակավոր համաձայնության պահանջները: