Թուրքիայի հատուկ ծառայությունը նոր լիազորություններ է ստանում

Թուրքիայի խորհրդարանը քվեարկության ժամանակ, արխիվ

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի Ազգային հետախուզական ծառայության իշխանությունը ավելացնելուն ուղղված օրինագիծը:

Փաստաթուղթը հնարավորություն կտա թուրքական հատուկ ծառայությանը տիրապետել քաղաքացիների անձնական տվյալներին և իրականացնել գաղտնի գործողություններ: Օրինագիծը նախատեսում է նաև ազատազրկում գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրելուց հետո: