Ուկրաինայի միասնության կոչերով ցույց Դոնեցկում

Ուկրաինայի միասնության կոչերով ցույցը Դոնեցկում, 17-ը ապրիլի, 2014թ․

Արևելյան Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Ուկրաինայի միասնությանն ուղղված կոչերով ցույց է անցկացվել:

Ցուցարարների ձեռքներին եղել են ուկրաինական դրոշներ ու պետության այլ խորհրդանիշներ, ակցիայի մասնակիցները հնչեցրել են երկրի օրհներգը:

Հաղորդվում է, որ ցույցին մասնակցել են նաև Դոնեցկի քաղաքային խորհրդի անդամներ:

Միևնույն ժամանակ, Դոնեցկի տեղական իշխանության շենքը գրաված ռուսամետ ուժերը հայտարարել են, որ չեն ազատի շենքը, քանի դեռ Ուկրաինայի նոր իշխանությունների կողմնակիցները չեն ազատել Կիևի Մայդանը: