Օբամա․ «Ժնևի համաձայնությունը հեռանկար է»

Շվեյցարիա - Ուկրաինական ճգնաժամի հարցով ժնեևյան բանակցությունները, 17-ը ապրիլի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, թե ուկրաինական ճգնաժամի հարցով Ժնևում ձեռք բերված համաձայնությունը հեռանկար է, որ դիվանագիտությունը կարող է նվազեցնել Ուկրաինայում հարաբերությունների լարվածությունը:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ դաշնակիցների հետ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառման հարցը, եթե որևէ առաջընթաց չգրանցեն ուկրաինական ճգնաժամի հարցում: