Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Գաբրիել Գարսիա Մարկեսը ծննդյան 87-րդ տարեդարձի օրը, 6-ը մարտի, 2014թ․

87 տարեկան հասակում Մեխիկոյի իր տանը երեկ վախճանվել է կոլումբիացի աշխարհահռչակ գրող, լրագրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Առավել հայտնի են գրողի «Հարյուր տարվա մենություն», «Սերը ժանտախտի ժամանակ», «Թափված տերևներ» «Գնդապետին ոչ ոք չի գրում» վեպերն ու «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: