ՕԵԿ Երևանի վարչությունը պաշտպանում է կոալիցիայի մաս չկազմելու որոշումը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երևան քաղաքի վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 154 անդամներ, տեղեկացնում է ՕԵԿ մամուլի ծառայությունը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշման դրդապատճառները:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երևան քաղաքի վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը: