Ամերիկացի կոնգրեսականները կայցելեն Ուկրաինա

ԱՄՆ - Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս, արխիվ

Ամերիկացի օրենսդիրները ապրիլի 21-23-ը կայցելեն Ուկրաինա:

Պատվիրակությունը գլխավորելու է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Կոնգրեսականը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավորը՝ օգնելու Ուկրաինայի իշխանություններին՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի: