Դիտարկումը հայ - ադրբեջանական սահմանին անցել է առանց միջադեպերի

Հայկական բանակի զինվորները հսկում են Ադրբեջանի հետ սահմանը, արխիվ

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում է իրականացրել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագծին:

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դիտարկումը անցել է առանց միջադեպերի:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը դիտարկմանը մասնակցել է ադրբեջանական կողմում՝ Թովուզի Ալիբեյլի գյուղի մոտակայքում: