Օլանդը հույսեր ունի ապրիլի 17-ի հանդիպման հետ կապված

Ֆրանսուա Օլանդ և Բարաք Օբամա, արխիվ

Ֆրանսիա նախագահ Ֆրանսուա Օլանդը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ խոսել է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառելիք հետագա պատժամիջոցներ մասին:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Օլանդը հույս է հայտնել, որ ապրիլի 17-ին Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը կարող է երկխոսության սկիզբ դառնալ՝ թուլացնելու համար լարված հարաբերությունները:

Մոսկվայի նկատմամբ հետագա միջոցներ ձեռնարկելու հարցը Օլանդը քննարկել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյիվի Քեմերոնի հետ: