Աքսյոնովը նշանակվեց Ղրիմի նահանգապետ մինչև ընտրությունները

Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Աքսյոնովի հանդիպումը, Նովո-Օգարյովո, 14-ը ապրիլի, 2014թ․

Վլադիմիր Պուտինը Սերգեյ Աքսյոնովին նշանակել է Ղրիմի նահանգապետ՝ մինչև ընտրությունների անցկացումը:

Պուտինը հանդիպել է Աքսյոնովին երեկ՝ Նովո-Օգարյովոյի իր նստավայրում:

Ըստ Ռուսաստանի նախագահի, Ղրիմի նահանգապետի և խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին:

Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ ընտրությունները է՛լ ավելի կմեծացնեն լարվածությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: