Զոհեր արևելյան Ուկրաինայում սկիզբ առած բախումների արդյունքում

Ուկրաինա – Ռուսամետ ցուցարարները Սլովյանսկի արվարձաններում պատրաստվում են դիմագրավել «Բերկուտ» հատուկ ջոկատայինների հարձակմանը, 13-ը ապրիլի, 2014թ․

Այսօր առավոտյան Ուկրաինայի արևելքում զինված բախումներ են սկսվել տեղի զինված խմբավորումների և Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչների միջև:

Բախումների հիմնական թատերաբեմը Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքն է, որտեղ երեկ հարձակում էր տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի վրա:

Բախումները սկիզբ առան այն բանից հետո, երբ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Դոնեցկի մարզում «լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրագործվում»:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը քիչ առաջ հայտարարել է, որ բախումների արդյունքում «երկու կողմից էլ զոհեր կան»: