Լավրովն ու Դեշիցյան քննարկել են իրավիճակը Արևելյան Ուկրաինայում

Ռուսամետ ցուցարարները Ուկրաինայի արևելյան Դոնեցկ քաղաքում գրավված վարչական շենքի դիմաց, 10-ը ապրիլի, 2014թ․

Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Անդրեյ Դեշիցյան և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացությունը:

«Դեշիցյայի խոսքով՝ ռուսական գործակալների կողմից իրականացվող սադրանքների նպատակը Ժնևում ապրիլի 17-ին կայանալիք հանդիպման խափանումն է», - հաղորդում է Ուկրաինայի պաշտոնական UNIAN գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը, Եվրամիությունը հաստատել է, որ ապրիլի 17-ին Ժնևում տեղի են ունենալու բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրամիության մասնակցությամբ: