ԱՄՆ-ը դատապարտում է Ուկրաինայի գազը անջատելու Պուտինի սպառնալիքը

Ուկրաինա - Գազաբաշխիչ կայան Կիևի մոտակայքում, արխիվ

Միացյալ Նահանգները դատապարտել է Ուկրաինային գազի մատակարարումը դադարեցնելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը:

Պուտինը նամակով դիմել էր եվրոպական 18 պետությունների ղեկավարների՝ զգուշացնելով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը, եթե Ուկրաինան չմարի 2 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտքը: