Վրաստանը ԵՄ ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսին

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձե, արխիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ երկիրը կստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը հունիսին: Այդ մասին Փանջիկիձեն ասել է Բեռլինում` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: