Նախագահը ծանոթացել է Պառավաքար-Վազաշեն ճանապարհի շինաշխատանքների ընթացքին

Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը սահմանամերձ Պառավաքար համայնքում ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահին զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ 2.9 կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ:

«Ապրիլի կեսից անհրաժեշտության դեպքում անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է հունիսի վերջին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։