Եվրախորհրդարանը հաստատել է պատժամիջոցների ենթակա 36 ռուս պաշտոնյաների ցուցակը

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել ռուսաստանցի այն 36 պաշտոնյաների ցուցակը, որոնց բանկային հաշիվները կարող են սառեցվել, և կարող է արգելվել նրանց մուտքը Եվրամիության տարածք։

Խոսքը այն պաշտոնյաների մասին է, ովքեր պատասխանատու են հայտնի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու նկատմամբ խոշտանգումների և նրա մահվան համար։

Իրավաբանը մահացել է 2009 թվականին Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտի մեկուսարանում։