Սոթք - Քարվաճառ ճանապարհը փակ է մնում

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, փոխանցում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ երկրի տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: